"Colors of music" բենդը ստեղծվել է 2007 թվականին խմբի ղեկավար և դաշնակահար Արթուր Հարությունյանի կողմից։ Ծավալել է մեծ երաժշտական գործունեություն ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս ։ 2021 թվականի մարտին խումբը վերանվանվել է "Ethno colors"։ Խմբի գործունեությունն ու նպատակը կայանում է նրանում, որ գյուղերից և ձայնադարաններից վեր հանվեն հայ իսկական էթնիկ երգն ու երաժշտությունը, վերամշակվեն նոր գործիքավորումներով, և ներկայացվեն ժողովրդին։ Երգերի մեծամասնությունը Կոմիտասյան են, նաև Համշենական, Տիգրանակերտյան, Սասնո, Մշո, Վանա, Մուսալեռյան։
Պայմանագրային