slide-main-image
slide-main-image
slide-main-image
slide-main-image
slide-main-image

Aghveran Ararat Resort

Երևանից 45 կմ հեռավորության վրա գտնվում է <<Աղվերան Արարատ Ռեզորթ>> հյուրանոցային համալիրը: Այն տեղակայված է Ծաղկունյաց լեռների գեղատեսիլ անտառներում՝ ծովի մակարդակից 1550մ բարձրության վրա:
Աղվերանը, լեռնային հանգստավայր և առողջարան է ՀՀ Կոտայքի մարզում: Դեռ վաղ ժամանակներից այն հայտնի է եղել իր առողջարար կլիմայով և շրջակա անտառային բնապատկերներով: Արարատ ռեզորտը կատարյալ վայր է հանգրվանելու այն զբոսաշրջիկներին, ովքեր ցանկանում են զգալ Աղվերանի իրական ջերմությունը: Նորաոճ հյուրանոցն առաջարկում է կորպորատիվ ծառայություններ Ձեր հանգստի և գործնական հանդիպումների համատեղման համար: Արարատ ռեզորտի 200 հյուրի համար նախատեսված ռեստորանում կարող եք հաճելի երաժշտության ներքո վայելել ազգային և արտասահմանյան ամենահամեղ ուտեստները ընտանեկան և գործնական միջավայրերում: Իսկ եթե Դուք նախընտրում եք սրճել բնության գրկում, ապա բացօթյա սրճարանը հենց Ձեզ համար է: Արարատ ռեզորտում համատեղված են բարձրակարգ հանգիստը, մատչելի գներն ու բարեհամբյուր միջավայրը:

Պայմանագրային

Աբովյան

+374 (60) 65-06-06

info@aghveranararat.am