slide-main-image
slide-main-image
slide-main-image
slide-main-image
slide-main-image

LOMA Systems

«ՀԵՓԻ ԻՎԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԼՈՄԱ ՍԻՍԹԵՄՍ» բրենդը հիմնադրվել է 2010 թվականին:  Ընկերությունը կազմակերպում է պետական, հասարակական, մշակութային, կորպորատիվ և անհատական միջոցառումներ՝ առաջարկելով համալիր ծառայություններ՝ միջոցառման հայեցակարգի մշակումից մինչև ամբողջական իրականացում: 

«ԼՈՄԱ ՍԻՍԹԵՄՍԸ» հանդիսանում է ռուսական UCS ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ առաջարկելով տոմսերի ավտոմատացման նորագույն տեխնոլոգիաներ և համակարգեր, ինչպես նաև Premium Top+ և Super ջերմային թղթի արտադրություն և տպագրություն: Ընկերության տեխնիկական զինվածությունը թույլ է տալիս համագործակցել ռուսաստանյան և վրացական կազմակերպությունների հետ՝ կազմակերպելով մեծ միջոցառումներ նաև Մոսկվայում, Սոչիում և Թբիլիսիում: 

Նրանց հաճախորդներն են պետական հաստատություններ, ֆինանսական կառույցներ, խոշոր ընկերություններ, հյուրանոցներ, ռեստորաններ և անհատներ Հայաստանում և արտերկրում: «ԼՈՄԱ ՍԻՍԹԵՄՍԸ» համագործակցում է ՌԴ առաջատար մատակարարների հետ և հանդիսանում է իտալական CLAY PAKY ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: 

Նրանց առաքելությունն է գոհացնել ամենախստապահանջ հաճախորդի պահանջներն ու արդարացնել սպասելիքները՝ ապահովելով հուսալի և բարձրորակ ծառայություններ:

Պայմանագրային

Երևան

+374 (55) 80-75-35

info@loma.am