Concept Bar-ը գտնվում է Երևանի ամենակենտրոնում, որի պատուհաններից բացվում է գրավիչ տեսարան: Concept Bar-ում կա 35 նստատեղ, այս վայրը կարող է ընդունել մինչև 50 հոգու՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն:
Concept Bar-ում կվայելեք նրանց ֆիրմային եվրոպական խոհանոցը, ինչպես նաև այն ունի ալկոհոլային խմիչքների լայն տեսականի: Միջոցառումների ժամանակ Bar-ի շեֆ խոհարարը առաջարկում է էքսկլյուզիվ մենյու՝ ըստ հաճախորդի նախասիրությունների, իսկ բարմենները կարող են պատրաստել ցանկացած կոկտեյլ՝ ցուցաբերելով անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին: Այստեղ ինտերիերի ամեն դետալ թույլ է տալիս զգալ հարմարավետություն և ջերմ մթնոլորտ: Concept Bar-ը մի վայր է, որտեղ յուրաքանչյուր հաճախորդ իրեն առանձնահատուկ է զգում։ Այստեղ կարող եք կազմակերպել ամենատարբեր տեսակի միջոցառումներ․ ընտանեկան ընթրիքներից մինչև կարևոր իրադարձություններ, ու դրանցից ամեն մեկը հաստատ անմոռանալի կլինի։
Concept Bar-ի ընդարձակ տարածքն ու ձայնային հարուստ սարքավորումները այս տեղը դարձնում են այն քիչ վայրերից մեկը, որտեղ կարելի է չմտածել բարձր ձայների սահմանափակումների մասին երեկոյան 23:00-ից հետո:
Այս վայրը կդառնա ձեր գաղտնի անկյունը, որտեղ կտոնեք ամենաանմոռանալի միջոցառումները հարազատների հետ, և որտեղ յուրաքանչյուր վայրկյան լցված կլինի ջերմությամբ ու անմիջականությամբ՝ թողնելով միայն վառ տպավորություններ։
Պայմանագրային