Բարեւ Ձեզ, ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Հաճախակի տրվող հարցեր

Ու՞մ համար է Amass-ի հնարավորությունների հասանելիությունը վճարովի:

Այն օգտատերերը, որոնք Amass-ում փնտրում են անհրաժեշտ ծառայություններ իրենց միջոցառումների համար, անվճար հասանելիություն ունեն Amass-ին, մինչդեռ միայն վաճառող-մատակարարողներն են պարտավոր վճարումներ իրականացնել՝ գրանցումից հետո իրենց դիմումի հաստատումի դեպքում։

Ինչպե՞ս կարող եմ վճարումներ իրականացնել Amass-ում:

Բոլոր վճարումները կարող են իրականացվել և՛ մեր բանկային հաշվին փոխանցելով, և՛ Ձեր բանկային քարտով բաժանորդագրվելու միջոցով։ Վճարումն իրականացնելու համար վաճառող-մատակարարողները պետք է լրացնեն անհրաժեշտ դաշտերը, ինչից հետո Amass թիմը Ձեզ կտրամադրի վճարման հղումը։

Ինչպե՞ս կարող եմ վճարում իրականացնել կրեդիտ քարտով:

Եթե ընտրում եք վճարումն իրականացնել բանկային քարտով, ապա Դուք պետք է լրացնեք անհրաժեշտ մանրամասները 2 աշխատանքային օրվա ընթացքում՝ Ձեր վճարման հղումը ստանալուց հետո։

Ի՞նչ կլինի, եթե ես չիրականացնեմ վճարումը նշված ժամանակահատվածում:

Որպեսզի Amass-ի կողմից առաջարկված ծառայությունների ընթացքում խախտումներ չլինեն, անհրաժեշտ է վճարումներն իրականացնել նշված վերջնաժամկետներում։

Արդյո՞ք ես կստանամ հաստատում, որ իմ վճարումն հաջողությամբ իրականացվել է:

Վճարումը հաջողությամբ ստանալուց հետո Amass թիմը կհամարի Ձեր վճարումը կատարված, և Դուք կստանաք հաստատման նամակը՝ Ձեր կողմից տրամադրված էլեկտրոնային հասցեին անդորրագրի հետ միասին:

Ո՞ւմ հետ կապվել, եթե վճարումների հետ կապված խնդիրներ ունեմ:

Վճարումների հետ կապված որևէ մտահոգության կամ անհամապատասխանության դեպքում անհապաղ կապվեք Amass-ի աջակցման թիմի հետ info@amassproject.com էլեկտրոնային հասցեով կամ տրամադրված հեռախոսահամարով:

Ինչպե՞ս կարող եմ չեղարկել բաժանորդագրությունս:

Ձեր բաժանորդագրությունը չեղարկելու համար կարող եք կապ հաստատել Amass-ի աջակցման թիմին info@amassproject.com հասցեով՝ հղումը ստանալու համար: