Բարեւ Ձեզ, ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Հաճախակի տրվող հարցեր

Ի՞նչ է առաջարկում Amass-ը վաճառող-մատակարարողների համար:

Վաճառող-մատակարարողների համար Amass-ը մի հարթակ է, որը թույլ է տալիս անհատներին կամ ընկերություններին առաջարկել համապարփակ ծառայություններ՝ հնարավորություն ընձեռելով հեշտացնել միջոցառումների կազմակերպումը, դրանց պլանավորումից մինչև իրագործում։

Ինչպե՞ս կարող եմ գրանցվել որպես վաճառող-մատակարարող Amass-ում:

Որպեսզի դառնաք Amass-ի հաճախորդ, այցելեք մեր կայք և սեղմեք Amass for Business կոճակը։ Այնուհետև, հետևելով կայք գրանցման քայլերին, Դուք հասանելիություն կստանաք հարթակի հնարավորություններին որպես վաճառող-մատակարարող։

Ինչպե՞ս ես կարող եմ ստեղծել ու կարգավորել իմ լիսթինգները:

Այն բանից հետո, երբ Ձեր դիմումը կհաստատվի, Amass թիմը Ձեզ կտրամադրի այն ինֆորմացիան, որն անհրաժեշտ է լիսթինգները կարգավորելու համար։

Ինչպե՞ս կարող է Amass-ը օգնել իմ տրամադրած ծառայությունների հանրաճանաչությունը բարձրացնելու հարցում:

Amass-ը տրամադրում է լրացուցիչ ծառայություններ, որոնց մեջ մտնում են Մարքեթինգը, պրոֆեսիոնալ ֆոտո և վիդոնկարահանումները, ինչպես նաև տալիս է հնարավորություն հայտնվելու Amass-ի սոցիալական հարթակներում և բլոգում։ Մանրամասների համար զանգահարեք/գրեք Amass թիմին։