Ընդհանուր Դրույթներ և Պայմաններ

Վերջին թարմացումը՝ 06 փետրվարի, 2024թ

Խնդրում ենք ուշադիր կարդալ այս դրույթներն ու պայմանները՝ նախքան Մեր Ծառայությունից օգտվելը:

Ուղղորդում և սահմանումներ
Ուղղորդում

Բառերը, որոնք սկսվում են մեծատառով, ունեն հստակ սահմանված իմաստներ, որոնք գրված են ստորև։ Այդ տերմինների իմաստն ու նշանակությունը չի փոխվում անկախ դրանց եզակի կամ հոգնակի կիրառումից։

Սահմանումներ

Ըստ սույն Պայմանների և դրույթների՝

Երկիր՝ Հայաստանի Հանրապետություն,

Ընկերություն՝ (այս պայմանագրում նշված է որպես «Ընկերությունը», «Մենք», «Մեզ» կամ «Մեր») Amass Event ՍՊԸ, Երևան,

Ծառայություն՝ Կայք,

Ընդհանուր Դրույթներ և Պայմաններ՝ (այլ կերպ՝ «Պայմաններ») սույն Ընդհանուր Դրույթները և Պայմանները, որոնք կազմում են Ձեր և Ընկերության միջև Ծառայության օգտագործման վերաբերյալ ամբողջ Համաձայնագիրը: Սույն Դրույթների և Պայմանների Համաձայնագիրը ստեղծվել է Դրույթների և Պայմանների գեներատորի օգնությամբ,

Երրորդ կողմի Սոցիալական Մեդիա Ծառայություն՝ ցանկացած ծառայություն կամ բովանդակություն (ներառյալ տվյալներ, տեղեկատվություն, ապրանքներ կամ ծառայություններ), որոնք տրամադրվում են երրորդ կողմի կողմից։ Դրանք կարող են ցուցադրվել, ներառվել կամ հասանելի դարձվել Ծառայության կողմից,

Կայք՝ Amass, հետևյալ հղումով https://amassproject.com/,

Դուք՝ այն ֆիզիկական անձը, ով մուտք է գործում կամ օգտագործում է Ծառայությունը, կամ ընկերությունը/այլ իրավաբանական անձ, որի անունից վերոնշյալ անձը մուտք է գործում կամ օգտագործում է Ծառայությունը՝ ըստ անհրաժեշտության,

Վաճառող՝ անհատ, փոքր ձեռնարկություններ կամ խոշոր կորպորացիաներ, որոնք ներկայացնում են ծառայություն կամ ապրանքներ Amass Կայքում,

Ծանոթություն

Սրանք այս Ծառայության օգտագործումը կարգավորող Ընդհանուր Դրույթներն ու Պայմաններն են և Ձեր ու Ընկերության միջև գործող Համաձայնագիրը: Սույն Դրույթներն ու Պայմանները սահմանում են բոլոր օգտատերերի իրավունքներն ու պարտականությունները՝ Ծառայությունից օգտվելու շրջանակներում:

Ծառայություն Ձեր մուտքն ու դրա օգտագործումը պայմանավորված է Ձեր կողմից սույն Դրույթների ու Պայմանների ընդունումով և համաձայնությամբ: Սույն Դրույթները ու Պայմանները վերաբերում են բոլոր այցելուներին, օգտատերերին և այլոց, ովքեր մուտք են գործում կամ օգտագործում են Ծառայությունը:

Ծառայություն մուտք գործելով կամ օգտագործելով՝ Ձեր պարտավորությունները սահմանվում են այս Դրույթներով ու Պայմաններով: Եթե Դուք համաձայն չեք այս Դրույթների ու Պայմանների որևէ կետի հետ, ապա Դուք չեք կարող օգտվել Ծառայությունից:

Դուք հաստատում եք, որ 18 տարեկանից բարձր եք: Ընկերությունը թույլ չի տալիս 18 տարեկանից ցածր անձանց օգտվել Ծառայությունից:

Ծառայություն Ձեր մուտքն ու օգտագործումը պայմանավորված է նաև Ձեր կողմից Ընկերության Գաղտնիության Քաղաքականության ընդունմամբ: Մեր Գաղտնիության Քաղաքականությունը նկարագրում է Մեր քաղաքականությունն ու ընթացակարգերը Ձեր անձնական տվյալների հավաքագրման, օգտագործման և բացահայտման վերաբերյալ, երբ Դուք օգտագործում եք Կայքը։ Այն տեղեկացնում է Ձեզ Ձեր իրավունքների մասին և ինչպես է օրենքը պաշտպանում Ձեզ: Խնդրում ենք ուշադիր կարդալ Մեր Գաղտնիության Քաղաքականությունը՝ նախքան Մեր Ծառայությունն օգտագործելը:

Հղումներ դեպի այլ կայքեր

Մեր Ծառայությունը կարող է ներառել հղումներ դեպի արտաքին կայքեր կամ ծառայություններ, որոնք չեն շահագործվում կամ վերահսկվում Ընկերության կողմից: Ընկերությունը իրավասու չէ և հրաժարվում է որևէ պատասխանատվությունից այս Երրորդ կողմի կայքերի կամ ծառայությունների բովանդակության, գաղտնիության քաղաքականության կամ գործելակերպի համար:

Օգտագործելով Մեր Ծառայությունը՝ Դուք ընդունում և համաձայնում եք, որ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում որևէ վնասի կամ կորուստի համար, լինի դա ուղղակի կամ անուղղակի, որը կարող է առաջանալ կամ կապված լինել որևէ բովանդակության, ապրանքի կամ ծառայությունների օգտագործման հետ՝ հասանելի վերոնշյալ արտաքին ծառայություններից։ Խիստ ցանկալի է ուսումնասիրել ձեր այցելած արտաքին կայքերի կամ ծառայությունների օգտագործման պայմանները և գաղտնիության քաղաքականությունը:

Վաճառողի Ընդհանուր Դրույթները և Պայմանները

Դուք կարող եք դիմել Amass-ի հետ համագործակցելու համար, եթե համապատասխանում եք հետևյալ չափանիշներին.

  • Դուք պատրաստ եք բաժանորդագրվել Մեր բաժանորդագրության պլաններից որևէ մեկին
  • Դուք ներկայացնում եք ցանկացած ընկերություն՝ անկախ դրա չափից (փոքր, խոշոր ձեռնարկություններ կամ բիզնեսներ կամ նշված չափանիշներին համապատասխանող ցանկացած այլ տեսակի ձեռնարկություն):

Որպես ընկերություն, Amass-ը պարտավորվում է կանոնավոր կերպով թարմացնել Կայքի կատեգորիաները և հնարավորությունները, պահպանելով սպասարկման բարձր որակը և տրամադրելով հաճախորդների 24/7 աջակցություն:

Amass-ը վերապահում է միանձնյա հայեցողությամբ ընդունել կամ մերժել Վաճառողի համագործակցությունը Կայքի հետ, եթե համարում է, որ Վաճառողի առաջարկները չեն համընկնում Amass նախագծի տեսլականի հետ: Դուք կարող եք կապվել Amass-ի հետ՝ ձեր դիմումի մերժման կամ հաստատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ պահանջելու համար: Եթե դիմումը հաստատվի, Amass-ը կտրամադրի բոլոր անհրաժեշտ տեղեկությունները`լրացնելու թույլտվության ձևը/համաձայնագիրը կամ այլ պահանջվող փաստաթղթերը: Վաճառողները կարող են լրացնել տարբեր տեսակի փաստաթղթեր, ինչպիսիք են թույլտվության ձևերը, կողմերի միջև համաձայնությունները և գների գնանշումները: Ձեր ընկերության կողմից պահանջվող ցանկացած այլ տեսակի փաստաթղթի համար խնդրում ենք դիմել info@amassproject.com էլեկտրոնային հասցեով։

Վճարման պայմանները

Վճարումը կարող է կատարվել Մեզ հասանելի վճարման տարբեր եղանակներով, այդ թվում՝ բանկային հաշվին փոխանցումով կամ Ձեր անձնական քարտով Մեր Կայք բաժանորդագրումով:

Վճարային քարտերը (վարկային կամ դեբետային քարտեր) ենթակա են վավերացման ստուգումների և թույլտվության Ձեր քարտ թողարկողի կողմից: Եթե Մենք չստանանք պահանջվող թույլտվությունը, Մենք պատասխանատվություն չենք կրի Ձեր բաժանորդագրության ակտիվացման հետաձգման համար:

Amass-ում կրեդիտ քարտով վճարումները մշակվում են երրորդ կողմի վճարումների մշակողների կողմից, որոնք, Մեր կարծիքով, լիովին համապատասխանում են գործող օրենսդրության պահանջներին: Այնուամենայնիվ, նրանք կարող են ունենալ նկարագրված Ընդհանուր Դրույթներից ու Պայմաններից այլ ընդհանուր օգտագործման պայմաններ, ուստի մենք խրախուսում ենք Ձեզ կարդալ և տեղյակ լինել ցանկացած վեբկայքի օգտագործման պայմանները, որոնք Ձեզնից պահանջում են անձնական նույնականացման տվյալներ:

Լիազորված անձանց/ձեռնարկություններին տրամադրված վճարման հղումը արգելվում է տարածել: Այն նախատեսված է բացառապես այն անհատների կամ ձեռնարկությունների օգտագործման համար, ովքեր հաջողությամբ անցել են համապատասխան թույլտվության ձևում նշված նախնական թույլտվության գործընթացը: Վճարման հղումը ոչ մի դեպքում չպետք է համօգտագործվի, փոխանցվի կամ օգտագործվի որևէ երրորդ կողմի կողմից: Առանց համապատասխան թույլտվության վճարման հղումը փոխանցելու կամ համօգտագործելու ցանկացած փորձ հանդիսանում է սույն Պայմանների խախտում և կարող է հանգեցնել իրավական գործողությունների, ինչպես նաև Ծառայությունների անհապաղ դադարեցմանը:

Բանկային հաղորդագրության մշակման համար երկու կողմերը պետք է ստորագրեն թույլտվության ձևը/համաձայնագիրը, որից հետո Amass-ը կթողարկի հաշիվ-ապրանքագիր: Վճարումը պետք է կատարվի ՀՀ դրամ արժույթով Amass-ի կողմից տրված դրամական փոխանցումների ցուցումներով: Վճարման հաստատում ստանալուց հետո Ձեր բաժանորդագրությունը կակտիվանա:

Բաժանորդագրություն
Բաժանորդագրման ժամկետը

Ծառայությունը կամ Ծառայության որոշ մասեր հասանելի են միայն վճարովի բաժանորդագրության դեպքում: Դուք նախօրոք կգանձվեք պարբերական հիմունքներով (օրինակ՝ ամսական կամ տարեկան)՝ կախված Բաժանորդագրության պլանի տեսակից, որը Դուք ընտրում եք Բաժանորդագրությունը գնելիս: Amass-ի բաժանորդագրության հետ կապված բոլոր բնութագրերը հասանելի են փաստաթղթի գնային հատվածում:

Յուրաքանչյուր ժամանակաշրջանի վերջում Ձեր Բաժանորդագրությունն ավտոմատ կերպով կերկարաձգվի ճիշտ նույն պայմաններով, մինչև այն չչեղարկվի Ձեր կամ Ընկերության կողմից:

Բաժանորդագրության չեղարկումներ

Դուք կարող եք չեղարկել Ձեր բաժանորդագրությունը՝ կապվելով Ընկերության հետ: Դուք չեք ստանա փոխհատուցում այն վճարների համար, որոնք Դուք արդեն վճարել եք Ձեր ընթացիկ Բաժանորդագրման ժամանակահատվածի համար և Դուք կկարողանաք օգտվել Ծառայությունից մինչև Ձեր ընթացիկ Բաժանորդագրման շրջանի ավարտը:

Եթե որոշեք չեղարկել բաժանորդագրությունը, Դուք պետք է չեղարկեք այն Ձեր հաջորդ գանձման ժամկետից 48 ժամ շուտ: Բաժանորդագրության դադարեցումից հետո Մենք հնարավորություն ունենք օգտատիրոջը տեղափոխել անվճար պլան և հեռացնել տարբեր տարրեր, ներառյալ ամբողջական ցանկագրումը, պատկերները և ցանկի հետ կապված բոլոր մանրամասները:

Գանձում

Դուք պետք է Ընկերությանը տրամադրեք ճշգրիտ և ամբողջական տեղեկատվություն՝ գանձումն իրականացնելու համար, ներառյալ Ձեր ընկերության լրիվ անվանումը, հասցեն, պետությունը, փոստային կոդը, հեռախոսահամարը և վավեր վճարման եղանակի մասին տեղեկություններ:

Եթե որևէ պատճառով ավտոմատ վճարում չկատարվի, Ընկերությունը կթողարկի էլեկտրոնային հաշիվ, որում նշվում է, որ Դուք ամբողջական վճարումը պետք է կատարեք ինքնուրույն, որոշակի վերջնաժամկետում, որը համապատասխանում է գանձման ժամանակաշրջանին, ինչպես նշված է հաշիվ-ապրանքագրում:

Փոխհատուցումներ

Բացառությամբ այն դեպքերի, երբ պահանջվում է օրենքով, մնացած դեպքերում վճարված բաժանորդային վճարները չեն վերադարձվում:

Բաժանորդագրությունների համար գումարի վերադարձման որոշակի հայտերը Ընկերությունը կարող է դիտարկել յուրաքանչյուր դեպքի հիման վրա և տրվել Ընկերության հայեցողությամբ:

Amass-ին կատարված վճարման հետ կապված ցանկացած հարցի կամ մտահոգության համար, խնդրում ենք, կապվեք Մեր Հաճախորդների օգնության թիմի հետ՝ նախքան հետվճարումը կամ վճարումը չեղարկելը, քանի որ Ձեր այդ գործընթացի ձախողումը կարող է հանգեցնել այն բանին, որ Դուք պատասխանատվություն կրեք բոլոր վճարների համար, որոնք կիրառելի են հիմնականում Ձեր կողմից գնված Amass ծառայությունների համար:

Նախապես Մեզ հետ կապ հաստատելը նաև կկանխի Amass ծառայությունների չեղարկումը և ձեր հաշվի արգելափակումը:

Amass-ը պարտավորություն չունի հետ վերադարձնել Ձեր վճարումը հետևյալ պատճառներով (թվարկված պատճառներով չի սահմանափակվում վերոնշյալ հանգամանքը)․ եթե Դուք՝

  • փոխել եք ձեր կարծիքը գնված ապրանքի մասին,
  • սխալմամբ եք գնել տվյալ ապրանքը,
  • չունեք բավարար փորձ՝ ապրանքն օգտագործելու համար,
  • արտադրանքը օգտագործելու կարիք չկա
Հասանելիություն

Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի հասանելի լինենք օրը 24 ժամ, շաբաթը 7 օր և տարին 365 օր: Այնուամենայնիվ, Դուք համաձայնում եք, որ Amass-ը կարող է իր բացարձակ հայեցողությամբ, որոշակի պատճառներով և ցանկացած պահի, ծանուցմամբ կամ առանց դրա ընդհատել կամ կասեցնել Կայքի ամբողջ կամ որևէ մաս մուտք գործելու Ձեր իրավունքը:

Amass-ը կարող է նաև ընդհատել կամ կասեցնել Կայքում հասանելի բովանդակության և/կամ ծառայությունների ամբողջ կամ մի մասի տրամադրումը այն օգտատերերին, որոնց Amass-ը կարծում է, որ խախտել են այլ օգտատերերի իրավունքները, սույն Համաձայնագրի Պայմանները կամ Հայաստանի Հանրապետության օրենքները:

Պատասխանատվության սահմանափակումներ

Բացառությամբ Պայմանագրով ուղղակիորեն նախատեսված դեպքերի, Մենք Պայմանագրով պատասխանատվություն չենք կրում.

  • պայմանագրի իրականացման համար պահանջվող աշխատանքի/ծառայությունների ցանկացած մասի համար, որը հաճախորդը կատարում է առանց Մեր կողմից տրամադրված պատասխանատվության և/կամ վերահսկողության, ինչպես նաև ցանկացած վնասի համար, որը բխում է Վաճառողի, նրա ներկայացուցիչների, գործակալների, հաճախորդների կամ ենթակայության տակ գտնվողների գործողության կամ անգործության կամ նրանց կողմից Պայմանագրի խախտման հետևանքով:
  • Վաճառողի ցանկացած գործողության կամ անգործության համար, որի կատարումը գործող օրենսդրության խախտում է, ներառյալ, բայց չսահմանափակվելով, պարտադիր պիտակավորման ենթակա ապրանքների վաճառքի պահանջի խախտումով:

Կայքը պատասխանատվություն չի կրում Վաճառողի կողմից գովազդվող ապրանքների և ծառայությունների որակի համար, քանի որ այն չի ապահովում գործարքներ կատարելու գործառույթ:

Մենք պատասխանատվություն չենք կրում որևէ երրորդ անձանց հեղինակային իրավունքների խախտման համար, եթե այդպիսի խախտումը կատարվել է Վաճառողի կողմից տրամադրված տեքստերում կամ նկարներում:

Ծանուցումներ և տեղեկագիր

Մենք կարող ենք ձեզ ծանուցումներ տրամադրել հետևյալ եղանակներով.

  • Բանների կամ Կայքի ելնող պատուհանիկի միջոցով,
  • Ձեր տրամադրած էլփոստի հասցեով,
  • Մեզ տրամադրված ցանկացած այլ միջոցներով

Մենք իրավունք ենք վերապահում Ձեզ ծանուցելու տարբեր եղանակներով, այդ թվում՝ Կայքում տեղադրված բաններներով կամ ելնող պատուհանիկի, Ձեր տրամադրած էլ.փոստի հասցեով կամ Մեզ հասանելի ցանկացած այլ եղանակով:

Օրինակ, Մենք կարող ենք Ձեզ էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել, եթե Մեր Ծառայությունը սպասարկման նպատակով ժամանակավորապես դադարեցվի: Այս հաղորդակցությունները, որոնք գովազդային բնույթ չեն կրում, հիմնականում չեն կարող չեղարկվել: Եթե նախընտրում եք չստանալ դրանք, կարող եք ապաակտիվացնել Ձեր հաշիվը:

Բաժանորդագրվելով Մեր տեղեկագրին, լինի դա այցելու, թե գրանցված վաճառող, Դուք համաձայնում եք ստանալ էլեկտրոնային փոստով տեղեկագրեր, ծանուցումներ կամ այլ մարքեթինգային նյութեր Amass-ից: Դուք ցանկացած պահի կարող եք չեղարկել Ձեր տեղեկագրի բաժանորդագրությունը՝ օգտագործելով անհրաժեշտ հղումը, որն առկա է յուրաքանչյուր էլեկտրոնային նամակում:

Դադարեցում

Մենք կարող ենք անմիջապես դադարեցնել կամ կասեցնել Ձեր մուտքը Կայք, առանց նախնական ծանուցման կամ պատասխանատվության, որևէ պատճառով, ներառյալ այն, ըստ որի Դուք խախտում եք այս Դրույթները ու Պայմանները:

Դադարեցվելուց հետո Ծառայությունից օգտվելու Ձեր իրավունքն անմիջապես կդադարեցվի:

Վեճերի լուծում

Եթե Դուք որևէ մտահոգություն կամ դժգոհություն ունեք Ծառայության վերաբերյալ, Դուք համաձայնում եք նախևառաջ փորձել լուծել վեճը ոչ պաշտոնապես՝ կապվելով Ընկերության հետ:

Թարգմանչական մեկնաբանություն

Այս Դրույթներն ու Պայմանները կարող են թարգմանվել, եթե Մենք դրանք հասանելի դարձնենք Ձեզ՝ Մեր Ծառայության միջոցով: Դուք համաձայնում եք, որ վեճի դեպքում գերակայում է բնօրինակ անգլերեն տեքստը։

Փոփոխություններ այս Պայմաններում ու Դրույթներում

Մենք իրավունք ենք վերապահում Մեր հայեցողությամբ ցանկացած պահի փոփոխել կամ փոխարինել այս Պայմանները: Եթե վերանայումն էական է, Մենք կզգուշացնենք՝ նոր պայմանների ուժի մեջ մտնելուց առնվազն 30 օր առաջ: Թե ինչ է իրենից ներկայացնում էական փոփոխություն, կորոշվի Մեր հայեցողությամբ:

Եթե շարունակեք մուտք գործել և օգտվել Մեր Ծառայությունից այդ վերանայումների ուժի մեջ մտնելուց հետո, Դուք ընդունում եք վերանայված պայմաններով սահմանված Ձեր պարտականությունները: Եթե Դուք ամբողջությամբ կամ մասամբ համաձայն չեք նոր պայմաններին, խնդրում ենք դադարեցնել Կայքի և Ծառայության օգտագործումը:

Կապ Մեզ հետ