ՄԵՐ Մասին

Դժվարանու ՞մ ես պլանավորել կարևոր միջոցառումները ու փնտրում ես այլընտանքային եղանա ՞կ։
Մեր նորարար հարթակը հենց այս խնդրի պատասխանն է։ Կարևոր չէ՝ կորպորատիվ կոնֆերանս ես պլանավորում, ընտանեկան հավաքույթ, թե՞ որեւէ անձնական ձեռքբերում ես նշում, մեր շնորհիվ դրանց կազմակերպումը դառնում է դյուրին բոլորի համար։ Վերջ դիր ժամանակատար ու հոգնեցնող աշխատանքներին, այժմ հասանելի է հաճելի ու արդյունավետ եղանակ՝ քո միջոցառման կազմակերպումն իրականացնելու համար։

About us
Պարզություն, տեղական ռեսուրսներ, ստեղծարար
լուծումներ
Տեսլական

Amass-ը պատկերում է ապագան, որտեղ միջոցառման կազմակերպումը կոտրում է բոլոր կարծրատիպերը: Մենք ձգտում ենք լինել առաջատար հարթակ, որը հեշտացնում է տարբեր միջոցառումների կազմակերպումը: Մեր նպատակն է Amass-ը դարձնել վերջնակետ բոլորի համար, վայր, որտեղ երևում է անխափան ճանապարհը դեպի քո միջոցառում, որ կազմակերպված է պարզ, բայց մանրակրկիտ:

Առաքելություն

Ի ցույց դնել Հայաստանում առկա անհատական ու համայնական ռեսուրսները Amass-ի շնորհիվ. մի ճկուն հարթակ , որով հեշտացվում է միջոցառմերի կազմակերպումը: Դրանք ներառում են անձնական իրադարձություններից մինչև մշակութային կամ համայնքային հավաքներ: Մեր առաքելությունն է պարզեցնել կազմակերպչական գործընթացը' միևնույն ժամանակ հետաքրքրացնելով միջոցառումները նպաստելով հիշարժան պահերի ու ավելի ամուր համայնքային կապերի ստեղծմանը:

Կառուցի՛ր օրդ

Հավաքի՛ ր քո գաղափարների փազլը։
Համախմբի՛ ր մտքերդ մի տեղում։

Օնլայն միջոցառումների կազմակերպման այս հրաշքի գլխավոր առանձնահատկությունը

Տեղական ընկերությունների ինտեգրում

Օգտատերերը կարող են ծանոթանալ եւ համագործակցել տեղի ուտելիքների սպասարկման ծառայությունների, լուսանկարիչների, ֆլորիստների, միջոցառումների կազմակերպման տարածքների ու այլ կարևոր ծառայությունների հետ։ Այս ամենը ոչ միայն հեշտացնում է պլանավորման գործընթացը, այլ նաեւ հնարավորություն է տալիս տեղական բիզնեսներին զարգանալու։ Հայկականը որակյալ է։